Բուհերում շատ վատ պատկեր է, եւ դիմորդների թիվը զգալիորեն նվազել է: Հուլիսի 18-ին սահմանափակ կարողություններով երեխաների համար «Լուսե» կոնտրոնում «Ներառական կրթության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայոՎ քննարկումից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ բուհերը, ամենայն հավանականությամբ, շատ լուրջ խնդիրներ կունենան: «Սակայն նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ բուհերը հնարավորություն ունեին պատրաստվել այս ճգնաժամին, սակայն դրանք, ըստ էության, որեւէ քայլ չեն արել դրա համար, եւ այժմ կրկին սպասում են, որպեսզի պետությունն ինչ-որ կերպ փորձի մեղմացնել այդ ճգնաժամը», - պարզաբանեց Հարությունյանը:

Նա նաեւ նշեց, որ դպրոցներում եւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում բազմաթիվ ստուգումներ են իրականացվել են, եւ փողերի, տեխնիկական խնդիրների եւ օրենքի չիմացության հետ կապված բազմաթիվ խախտումներ են բացահայտվել:

«Իրավապահ մարմիններին հետաքննության համար մինչեւ տասնյակ տարբեր գործեր են ուղարկվել»,- եզրափակեց կրթության եւ գիտության նախարարը: