Ֆրանսիական կառավարությունը ողջունում է Եվրամիության կարգավորիչների կողմից Google-ին պարտադրված 4.34 միլիարդ եվրոյի ռեկորդային տուգանքը: Ֆրանսիայի կառավարությունը սա «հիանալի լուծում» է համարում, փոխանցում է Reuters-ը:

«Ոչ ոք վեր չէ օրենքներից, որոնք սահմանվել են բոլորի, այլ ոչ միայն Google-ի համար»,- ասել է կառավարության ներկայացուցիչ Բենջամին Գրիվոն:

Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, ԵՄ կարգավորիչները Google-ին տուգանել էին իր Android շարժական օպերացիոն համակարգի՝ մրցակիցներին դուրս մղելու նպատակով օգտագործման համար: Google-ում հայտարարել են այս որոշումը բողոքարկելու մտադրության մասին: