Իտալիայի նախագահությունը ԵԱՀԿ-ում օգտակար կլինի Ադրբեջանի համար: Այդ մասին հայտարարել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ:

Նրա խոսքով՝ Իտալիան ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակներում կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Մենք ցանկանում ենք, որ փոխանակ այս խնդրի շուրջ բանակցությունների ձեւաչափը փոխելու,ընդհակառակը, տարածաշրջանում անվտանգության ապահովման համար բանակցությունների վարման նոր ուղիներ գտնվեն: Քանի որ, մեր կարծիքով, այս հակամարտությունը պետք է լուծվի ոչ թե ռազմական ճանապարհով, այլ քաղաքական: Այդ լուծումը պետք է լինի կայուն, երկարաժամկետ եւ միջազգային իրավունքի շրջանակներում»,-ասել է Իտալիայի նախագահը։