Հարավաֆրիկյան Պրետորիայի մոտակայքում երկու շարժիչով ուղեւորատար CV340 ինքնաթիռ է կործանվել, ուղեւորներից մեկը հեռախոսի տեսախցիկով նկարահանել է կործանման պահը եւ ողջ է մնացել, փոխանցում է ՌԲԿ-ն։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռի թեւի տակից բոց ելնում, իսկ ինքնաթիռը կործանվում է։ Ինքնաթիռի կործանումից հետո էկրանը դառնում է սեւ, սակայն տեսանյութը չի ընդհատվում։ Ապա կրկին տեսանելի է դառնում ինքնաթիռի սրահը։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 10–ին։ The South African-ի տվյալներով, միջադեպի հետեւանքով 2 մարդ է զոհվել, մոտ 17 հոգի էլ վիրավորվել է։