Փորձագետներն ասում են, որ մոտ ապագայում սպասվում է դեմքի սքանավորման  3D-համակարգով հագեցած սմարթֆոնների մատակարարման աճ:

Խոսքը Apple Face ID-ի և նրա անալոգների մասին է:

Սպասվում է, որ Face ID համակարգով հագեցած կլինեն IPhone-ի բոլոր նոր սմարթֆոնները, որոնց անոնսը սպասվում է այս աշնանը:

Սեփական 3D-համակարգի ներդրման մասին հայտարարել են չինական Xiaomi, Oppo և Vivo ընկերությունները:

Xiaomi-ն ավելացրել է նշված ֆունկցիան հզոր սմարթֆոն Mi 8 Explorer Edition-ում, իսկ

Oppo-ն՝ Find X սարքում: Ինչ վերաբերում է Vivo-ին, ապա այս ֆիրման ստեղծել է 10 անգամ ավելի ճշգրիտ 3D-սքաններ քան IPhone X-ը:

Ասվում է, որ այս տարի սքանավորման 3D-համակարգով օժտված սմարթֆոնները կգերազանցեն 100 մլն. օրինակը: Android սարքերը կունենան միայն 12 մլն. օրինակ, իսկ մնացածը կկազմեն IPhone-ի սմարթֆոնները: