Instagram-ն աշխատում է նոր՝ երկու գործոնով վավերացման ներդրման ուղղությամբ՝ հեռախոսահամարով հաստատելու փոխարեն, հայտնում է TechCrunch-ը։

Սոցցանցը ցանկանում է օգտատերերին ավելի անվտանգ դարձնել, որովհետեւ համացանցում հաճախակիացել են հաշիվները SIM քարտերի միջոցով «կոտրելու» դեպքերը։ Պատրաստվող նորույթը արձագանքն է գաղտնաբառերի գողության բազմաթիվ դեպքերին։

Ընկերությունը երկու գործոնով վավերացման ներդրման աշխատանքները սկսել է Google Authenticator հավելվածի օգնությամբ։