MIT-ի, Հարվարդի եւ Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ Երկրի տեկտոնային սալաքարերի յուրահատկությունները կարող են ավելի շատ գաղտնիքներ պարունակել, քան նախկինում կարծել են։ Հետազոտողների կարծիքով, մակերեւույթի խորքերում կարող են գոյություն ունենալ «շրջված լեռներ»՝ ժայռային գոյացություններ, որոնց ներսում, ինչպես Երկրի մակերեւույթին, կարող են միլիարդավոր թանկարժեք քարեր եւ օգտակար հանածոներ գտնվել, գրում է Business Insider-ը։

Այս միլիարդավոր տոննաները մակերեւույթ բարձրացնելն այնքան հեշտ չէ, որքան կարող է առաջին հայացքից թվալ։ Ժայռային գոյացությունների մեծ մասը կարող է գտնվել 140-250 կիլոմետր խորության վրա, իսկ այդպիսի խորություններից մոլորակի վրա ոչ մի տեխնոլոգիա հորատման ունակ չէ։ Այժմ գիտնականները պատրաստվում են գտնել ալմաստի ամենախոշոր «ստորգետնյա ամբարները»։