Samsung ընկերությունը հաջորդ տարվա սկզբին վերջապես կթողարկի ճկուն էկրանով առաջին ծալվող սմարթֆոնը, հայտնում է Wall Street Journal-ը։

Սմարթֆոնը, որը կրում է Winner պայմանական անունը, հագեցած կլինի 7 դույմ էկրանով, այն կարելի կլինի լայնքով դնել դրամապանակի ձեւով։

Առաջին մոդելը թանկ կարժենա եւ նեղ «լսարանին» հասանելի կլինի, սակայն 2019 թվականի երկրորդ կիսամյակին հարավկորեական ընկերությունը կարող է ընդլայնել ընդգրկումը։