Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ մարդանման ռոբոտները ենթարկվում են ռասսայական խտրականության։ Հետազոտողները փորձ են կատարել, որի ժամանակ աշակերտներին խնդրել են որոշել՝ կկրակե՞ն նրանք զինված եւ չզինված ռոբոտներին եւ մարդկանց մաշկի ու կորպուսի տարբեր գույների պատճառով, եւ պարզվել է, որ կամավորներն ավելի շուտ որոշում են կրակել մուգ կորպուսով զինված ռոբոտին, հայտնում է N+1 պորտալը։

Հետազոտությունը, որն անցկացվել է նախորդ տարվա օգոստոսին, օրինակ՝ ցույց է տվել, որ մարդիկ նախընտրում են ռոբոտներին, որոնք կարող են սխալներ գործել։ Առանձնաշնորհյալ վերբերմունքը կախված է ոչ միայն  մեքենաների վարքից, այլ նաեւ, օրինակ, կորպուսի ձեւից, մազերի երկարությունից, ռոբոտի ձայնը կարող է գենդերային խտրականության հանգեցնել։

Գիտնականները պարզել են նաեւ, որ մարդիկ ոչ միայն ռոբոտներին առանձնացնում են ըստ ռասսաների, այլ նաեւ ռասսայական խտրականության են ենթարկում։

Ռոբոտների հետ փոխգործակցության բարոյական ասպեկտները պատահական չեն ուսումնասիրվում՝ 2019 թվականին մարդկությունը իր տրամադրության տակ կունենա 30 միլիոն կենցաղային ռոբոտ՝ ամենօրյա կարիքների համար։