Չորեքշաբթի երեկոյան Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի Ռեյնես քաղաքում հանցավոր խմբավորումների միջեւ բախումների ժամանակ առնվազն երեք զինված բանդիտ է զոհվել, հայտնում է Aristegui Noticias պորտալը:

Հակամարտող բանդաները քաղաքի որոշ մայրուղիներում երթեւեկությունը փակել էին եւ մի քանի ավտոմեքենա այրել, որ դժվարացնեն հրաձգության վայրին անվտանգության ուժերի մոտենալը:

Ռեյնոսը հաճախ է հիշատակվում քրեական ամփոփագրերում: ԱՄՆ-ին սահմանակից Տամաուլիպաս նահանգը ԱՄՆ թմրանյութեր մատակարարող մեքսիկական մի քանի հզոր կարտելների դիմակայության վայր է: