Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղությամբ են փոփոխվում: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 72,83 դոլարի:

WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն աճել են 0,09 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 68,82 դոլար: