Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 10:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցում «Կարմիր քար» կոչվող ժայռից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Բերդ քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցում «Կարմիր քար» կոչվող ժայռից 2 քար է գլորվել, քարերից մեկը փակել է ճանապարհի երթևեկելի հատվածի մի մասը: