Հուլիսի 18-ին` ժամը 13.17-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Սարալանջի փողոցի խոտածածկի մեջ զենք են գտել, կողքին տոպրակ կա, կարծում է, որ մեջը փամփուշտներ են:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Տերյան փողոցի թիվ 127 հասցեի դիմացի այգու խոտածածկ հատվածից հայտնաբերել է գործարանային համարով ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով եւ 9 հատ տարբեր տ/չ ինքնաձիգի փամփուշտներ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:  Նախապատրաստվում են նյութեր: