ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի կարծում, թե իրավապահներն ու ԱԱԾ-ն մեղք ունեն, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ կանչված է ՀՔԾ, Հայաստանում չէ:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք իրենց մեղքը  չկա՞, որ Միքայել Հարությունյանն արդեն Հայաստանում չէ, Արթուր Վանեցյանն արձագանեց. «Ընդհանրապես չկա, որովհետև ցանկացած մարդ, ում նկատմամբ դեռ մեղադրանք առաջադրված չէ, և նա քրեական գործի շրջանակում չունի կարգավիճակ, ազատ է իր տեղաշարժերում»:

Նշենք, որ բացի Միքայել Հարությունյանից, «Մարտի 1»-ի գործով հարցաքննության են կանչվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նրանք երկուսն էլ Հայաստանում չեն: