Հիմա քննարկվում է հարցը, որ ամեն դպրոց ընդունի միայն իր շրջանի աշակերտներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հիմա այդ հարցն էլ է քննարկվում, որովհետեւ Հանրակրթության մասին օրենքով, ծնողն ինքն է ընտրում՝ երեխային որ դպրոց տանել: Այստեղ մի քիչ հակասություն կա: Ծնողը երեխային կարող է տանել եւ ոչ իր շրջանի դպրոց: Կփորձենք միջին տարբերակ գտնել, բայց ոչ այս տարի, քանի որ ուսումնական տարվան քիչ ժամանակ է մնացել»,-հայտարարեց նախարարը: