ՌԴ դեսպանատունը կշարունակի բրիտանական իշխանությունների վրա ճնշում գործադրել Սկրիպալների գործին վերաբերող հարցերում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեզ համար դա (Սկրիպալների գործը) քաղաքական հարց է: Բնականաբար, ճնշում կգործադրենք: Այդ թվում՝ նաեւ պաշտոնական հարցումների եւ բրիտանական կողմի հետ երկխոսության ճանապարհով»,- դեսպանների խորհրդակցությունից առաջ լրագրողներին ասել է Յակովենկոն:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին անգլիական Սոլսբերի քաղաքում, բրիտանական իշխանությունների պնդումների համաձայն, թունավորվել էին ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Լուլյան, ինչը խոշոր միջազգային սկանդալ էր հարուցել: Լոնդոնի կարծիքով՝ А234 նյութով Սկրիպալների թունավորմանը մասնակցել է ռուսական պետությունը, Մոսկվան սա կտրականապես հերքում է: