Ավստրալիայում ալբինոս կատվաձկան հոլովակ է պատրաստվել, որը Բլերգոուրիում 4 մետր խորությամբ տեսանկարել է Ջեյն Հեդլին, հայտնում է «Մոյա պլանետան»:

Նրա նկարահանած կատվաձուկը պատկանում է Dasyatis brevicaudata տեսակին, որոնք հասնում են 4 մ երկարության: Հասուն առանձնյակները կարող են կշռել մինչեւ 350 կգ: Նրանք սովորաբար մարդուն վտանգ չեն սպառնում, սակայն վախենալիս կարող են հարձակվել եւ լուրջ վնաս պատճառել թունավոր փշով:

Ավստրալիայի ափերին կատվաձկների բազմաթիվ տեսակներ են բնակվում: Նրանց վտառները երբեմն վեհապանծորեն լողում են զբոսանավերի եւ նավերի կողքից՝ անձնակազմին զարմանք պատճառելով: