Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ութարաքխանդ նահանգում ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետեւանքով 14 մարդ է զոհվել, եւս 16-ը վիրավորվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Times of India թերթը:

Պարբերականի տվյալներով՝ ավտոբուսը, որի մեջ շուրջ 30 մարդ է գտնվել, ընկել է 250 մետր խորությամբ կիրճը  ավտոմայրուղով ընթանալու ընթացքում: Վթարից հետո կարճ ժամանակատահվածում ժամանել են փրկարարները: Բոլոր տուժածները ուղղաթիռներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Վթարի պատճառը դեռ հայտնի չէ:

Նահանգի կառավարությունը 200 հազար ռուպի (մոտ 3 հազար դոլար) փոխհատուցում է նշանակել  զոհվածների ընտանիքների եւ եւս 50 հազար ոռւպի (մոտ 730 դոլար)՝ ծանր վնասվածք ստացած յուրաքանչյուրի համար: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: