«Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանը չի շտապում կարծիք հայտնել Պավլիկ Մանուկյանի՝ նախօրեին արված աղմկահարույց հայտարարության վերաբերյալ:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայում հուլիսի 18-ին Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ պատահական կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանն է արձակել, ում մեղադրում են ոստիկանի սպանության մեջ, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը:

«Ժամանակ է պետք, որ հասկանանք: Կխուսափեմ կոնկրետ բան ասել, որովհետեւ ներկա չեմ եղել, ժամանակ է պետք բոլորս հասկանանք: Պավլիկ Մանուկյանը չպետք է դրա մասին ասի, մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ քննիչների խումբ, իրենք պիտի ապացուցեն, իրենք պիտի խոսեն: Թե Պավլիկն ինչ է ասել, դա հարցական է»,- այսօր՝ հուլիսի 19-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանի հայտարարությունից հետո Էդվարդ Գրիգորյանն ու Մխիթար Ավետիսյանն ասացին, որ Պավլիկ Մանուկյանը սխալ ինֆորմացիայի է տիրապետում: