Հանրապետության տարածքում հուլիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին, հյուսիսային շրջաններում  կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +21+23, ցերեկը՝ +36+38 աստիճան տաքություն:

Ջրմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +26+31,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը` +26+31,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +19+21, ցերեկը` +33+35,

Գեղարքունիքում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +26+31,

Լոռիում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +26+31,

Տավուշում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +28+33,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +26+31,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +22+22, ցերեկը` +35+37,

Արարատում՝ գիշերը`+20+23, ցերեկը` +35+38,

Արմավիրում՝ գիշերը` +20+23, ցերեկը` +35+38,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +26+31,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +20+23, ցերեկը` +35+38,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +18+23, ցերեկը` +34+37,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +26+31,

Արցախում՝ գիշերը` +18+23, ցերեկը՝ +30+35: