ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 19-ին, կազմել է 480.60 դրամ՝ աճելով 0.30 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 557.74 դրամ (նվազել է 0.75 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 624.64 դրամ (նվազել է 1.38 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.57 դրամ (նվազել է 0.05 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 238.57 դրամ, ոսկի՝ 18,920.54 դրամ, պլատին՝ 12,515.83 դրամ: