Ես ուրախ կլինեմ, կողջունեմ, որ մեր նախարարությունում եւ ենթակա կառույցներում ստուգումներ լինեն: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք չարաշահումների բացահայտումներ լինելու են գյուղնախարարությունում:

«Առաջինը գերատեսչության ղեկավարը պետք է  շահագրգռված լինի եւ շահագրգռված է, որ  իր գերատեսչությունում որեւէ կոռուպցիոն ռիսկեր բացառվի»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ գյուղացիներին տրվող սերմնացուի սուբսիդավորման հետ կապված չարաշահումներ են տեղի ունեցել, կան հարուցված քրեական գործեր եւ այդ պատճառով պետք է օր առաջ սուբսիդավորման մեխանիզմը փոխել: