Մի շարք անձանց և կազմակերպությունների պատկանող ավտոմեքենաներ և այլ գույք հափշտակելու համար համապատասխանաբար 11 եւ 12 տարվա ազատազրկման դատապարտված Արման եւ Վաղարշակ Խոստիկյանների եղբայրը հացադուլ է հայտարարել Կառավարության մոտ:

NEWS.am-ի հետ զրույցում Ռոլանդ Խոստիկյանը նշեց, որ ինքը միացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած եղբայրներին եւ պահանջում է արդար քննություն:

«Եղբայրներս անարդար դատավարությունների, անարդար քննիչի գործած եւ շինած գործերի համար դատապարտվել են 11 եւ 12 տարվա ազատազրկման: Հիմա ես արդար դատավարություն եմ պահանջում, նաեւ հանդիպում եմ պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Գործը պետք է բեկանվի եւ ուղարկվի նոր քննության, սա է իմ պահանջը»,- ասաց Ռոլանդ Խոստիկյանը: