Առաջին հայացքից, Հայաստանը զարգացման շատ քիչ հնարավորություններ ունի, քանի որ այն ծով չունի, ինչը չափազանց կարեւոր է: Հուլիսի 19-ին Երեւանում Կովկասի ինստիտուտի կողմից եւ Մեծ Բրիտանիայի կառավարության հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ն» նախագծի շրջանակներում «Ինչու՞ են հարուստ երկրները հարստանում, իսկ աղքատները մնում աղքատ. կոնֆլիկտ եւ զարգացում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց նյույորքյան Աբու Դաբի համալսարանի սոցիալական հետազոտությունների եւ պետական քաղաքականության բաժնի դոցենտ Գեորգի Դերլուգյանը:

Նրա խոսքով՝ չնայած տարածաշրջանում առկա քրոնիկական պատերազմներին, Հայաստանը տնտեսական զարգացման մեծ ներուժ եւ հանցավորության ցածր մակարդակ ունի: Ընդ որում, նա հավելեց, որ Հայաստանում բարձր աշխատանքային էթիկա, տարբեր բնագավառներում, ինչպիսիք են ՏՏ-ն եւ բժշկությունը, որակյալ մասնագետների բարձր տոկոս կա: Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց Դերգուլյանը, ոչ պակաս կարեւոր է, որպեսզի Հայաստանում պահպանվի ազգային պետությունը: «Հայաստանը շատ նմանություններ ունի Իսրայելի հետ: Մի կողմից, սա շատ լավ է, սակայն դա այնքան էլ լիբերալ հեռանկար չէ»,- հավելեց փորձագետը:

Արաբահայ փորձագետի խոսքով՝ Հայաստանը երկու տրանսպորտային խնդիր ունի. ճանապարհ եւ ելք դեպի Փոթիի նավահանգիստ եւ փակ սահմաններ որոշ հարեւան երկրների հետ, ինչպիսին է Թուրքիան, ինչը մեծացնում է տրանսպորտային ծախսերն արտադրանք արտահանելիս: Սակայն Գեորգի Դերգուլյանը համոզված է, որ փակ սահմանների առկայությունը բխում է Հայաստանի շահերից, քանի որ այն այդպիսի տնտեսություն եւ արդյունաբերական ներուժ չունի՝ Թուրքիայի հետ մրցակցելու համար: Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի հետ սահմանների բացումը կարող է հանգեցնել այն բանին, որ հարեւան պետությունից փոքր առեւտրականները պարզապես կխեղդեն հայկական շուկան իրենց ապրանքներով: Այս ամենը Հայաստանին դրդում է հետինդուստրիալ արտադրության եւ գյուղատնտեսության զարգացման: «Սակայն սեփական արտադրանքի ներմուծման խնդիրը ոչ մի տեղ չի անհետանա, եւ հանրապետությունը ստիպված կլինի ինքնաթիռներ ձեռք բերել իր արտադրանքի իրացման համար, ինչը բավականին թանկ եւ ծախսատար հաճույք է»,- եզրափակեց նա: