Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ ցուցադրել է նորագույն «Բուրեվեստնիկ» թեւավոր հրթիռի արձակումն ու թռիչքը: Տեսանյութը սկսվում է հրթիռի արձակումից եւ ինքնաթիռից դրա թռիչքի վերահսկումից: Ապա ցուցադրվում է արտադրամասը, որտեղ եւ գտնվում են «Բուրեվեստնիկ»-ները:

Իրականացվող համալիր աշխատանքները, նշել է ռազմական գերատեսչությունը, թույլ են տալիս անցնել ատոմային էներգետիկ սարքով հագեցած հրթիռով միջուկային զենքի ռազմավարական համալիրի ստեղծմանը:

«Բուրեվեստնիկ»-ն առաջին անգամ ներկայացվել էր 2018 թվականի մարտ ամսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դաշնային Ժողովին ուղղված ուղերձում: