Այս տարի հացահատիկի բերքի մակարդակը անցյալ տարվա համեմատ շատ բարձր է: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ հանրապետությունում արդեն սկսվել է հացահատիկի բերքահավաքը:

«Մեր գնահատականներով բերքը կլինի բավականաչափ ավելի  բարձր: Եթե անցյալ տարի 50-60 ցենտներն էր ռեկորդայինը, այս տարի կարող ենք ունենալ դաշտեր, որտեղ մինչեւ 100 ցենտներ կարող է բերքատվություն լինի»,- ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ այս տարի կարկտահարությունից նաեւ հացահատիկն է տուժել, օրինակ Տավուշի մարզում՝ Կոթիում հիմնականում հացահատիկի դաշտերն են տուժել կարկտահարությունից:

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ այս տարի երեկվա դրությամբ 70 տոկոսով ավել շատ ծիրան է արտահանվել, քան ամբողջ 2017 թվականին, թարմ պտուղ- բանջարեղենի արտահանումը անցած տարվա համեմատ մոտ 85 տոկոսով բարձր է. «Այնպես, որ աչքով չտանք, բայց բերքը բավականաչափ լավն է»: