Ազդեցիկ «օրենքով գող» Զախարիա Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ) 2016 թվականին այցելել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի Քննչական գլխավոր վարչության շենքերից մեկը՝ գերատեսչության բարձրաստիճան աշխատակիցների ծրագրի շրջանակում, որը վերաբերում էր նրա համախոհներից Անդրեյ Կոչույկովին (Իտալացուն) կալանքից ազատելուն: Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:

Նրա տեղեկություներով՝ այս փաստը հաստատվել է ՔԿ ՔԳՎ-ում կաշառակերության մի քանի դրվագներով քննության ժամանակ: Կոչույկովին ազատելու համար քննչական մեկուսարանից քննիչներին ընդհանուր փոխանցել են 1,5 մլն դոլար: Ուժայինների մտահղացմամբ՝  իրենք մեղմելու էին Իտալացուն առաջադրված մեղադրանքը, իսկ նա իր համախոհի հետ պետք է իրեն մեղավոր ճանաչեր, ինչը հիմք կդառնար խափանման միջոցը փոխել եւ ընտրել ազատազրկման հետ չկապված միջոց: Սակայն Կոչույկովը կտրականապես հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել, եւ այդ ժամանակ նրան համոզելու համար քննիչները որոշել են դիմել Քալաշովի օգնությանը:

«Օրենքով գողին» հրավիրել են Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի ՌԴ ՔԿ  վարչության շենք, այդ ժամանակ այնտեղ հարցաքննվում էր նաեւ Կոչույկովը: Ինչ-որ պահի վերջինին թույլ են տվել միջանցք դուրս գալ, որտեղ նրան էր սպասում Քալաշովը: Նրանք խոսել են, սակայն դրանից հետո էլ Իտալացին իր դիրքորոշումը չի փոխել: Արդյունքում քննիչներն ուղղակի նրա կալանքի ժամկետը չեն երկարացրել, սակայն մեկուսարանից դուրս գալուց անմիջապես հետո Կոչույկովին ձերակալել են ԱԴԾ աշխատակցները:

Մարտին Քալաշովը, որը համարվում է Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդը, եւ Կոչույկովը շորթման գործով երկարաժամկետ ազատազրկման են դատապարտվել: ՌՔԿ ՔԳՎ-ում կաշառակերության քննությունը դեռեւս չի ավարտվել, այս դրվագներով որպես մեղադրյալներ են անցնում վարչության նախկին ղեկավար Ալեքսանդր Դրիմանովը (կալանված է), նրա նախկին տեղակալ Դենիս Նիկանդրովը (կալանված է), ՌՔԿ ԱԾ վարչության պետի նախկին տեղակալ Ալեքսանդր Լամոնովը (գործը դատարանում է, նրա նախկին ղեկավար Միխայիլ Մաքսիմենկոն դատվել է ապրիլին) եւ Ալեքսեյ Կրամարենկոն (կալանված է):