Ռուսաստանը համաչափ կերպով կարձագանքի ՆԱՏՕ-ի ագրեսիվ քայլերին, եւ նրանց, ով ձգտում է Ուկրաինան եւ Վրաստանը ներառել դաշինքում, պետք է մտածել նման քաղաքականության հետեւանքների մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի դեսպանների եւ ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ, փոխանցում է RT-ն:

«Այսպիսի ագրեսիվ քայլերին, որոնք ուղիղ վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար, մենք համաչափ պատասխան կտանք: Մեր գործընկերներին, որոնք խաղում են սրման վրա, փորձում են ներառել, այդ թվում նաեւ, ասենք՝ Ուկրաինային կամ Վրաստանին, դաշինքի ռազմական ուղեծիր. պետք է մտածել նման անպատասխանատու քաղաքականության հնարավոր հետեւանքների մասին»,- ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ Եվրոպայում անվտանգության հիմքը համագործակցության եւ վստահության զարգացման մեջ է: «Եվրոպայում անվտանգության եւ կայունության ապահովման բանալին հենց նրանում է, որպեսզի ընդլայնել համագործակցությունը եւ վերականգնել վստահությունը, եւ ոչ թե՝ Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի նոր բազաներ եւ ռազմական ենթակառուցվածքներ տեղակայել, ինչը եւ տեղի է ունենում հիմա»,- ընդգծել է նա: