ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ երկրորդ հանդիպմանը՝ պնդելով, որ առաջին հանդիպումը հաջող է անցել:

«Ռուսաստանի հետ գագաթնաժողովը մեծ հաջողություն ունեցավ՝ չհաշված ժողովրդի իսկական թշնամիներին` ի դեմս կեղծ լրատվամիջոցների: Ես անհամբերությամբ սպասում եմ երկրորդ հանդիպմանը, որպեսզի մենք կարողանանք սկսել որոշ քննարկվող հարցերի իրականացումը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, Իսրայելի անվտանգությունը, միջուկային տարածումը, կիբերհարձակումները, առեւտուրը, Ուկրաինան, խաղաղությունը Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Կորեան եւ այլն»,- Twitter-ում գրել է Թրամփը: