NEWS.am-ը շարունակում է ներկայացնել «Հաջողության ճանապարհը» խորագիրը, որի հերոսն այս անգամ ամերիկահայ լուսանկարիչ Լեւոն Մուրադյանն է:

Չնայած երիտասարդ տարիքին՝ նա հասցրել է աշխատել այնպիսի հեղինակավոր ամսագրերի հետ, ինչպիսիք են Playboy-ն ու Sport Illustrated-ը: Մինչ լուսանկարչի կարիերա սկսելը՝ Լեւոնը տեսահոլովակներ է նկարահանել. այստեղ նույնպես հաջողություններ է գրանցել՝ աշխատելով Քրիս Բրաունի ու Թայգայի նման աստղերի հետ:

Մեզ հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես է սկսել զբաղվել սիրելի մասնագիտությամբ, ինչպես է կարողանում դիմանալ մրցակցությանն ամերիկյան մեծ շուկայում եւ ինչպես է մոտիվացնում ինքն իրեն՝ անընդհատ առաջ շարժվելու համար:

Նկարահանմանն աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում Malocco սրճարանին: