Եվրամիությունն արդեն իսկ պատասխան միջոցներ է նախապատրաստում Միացյալ Նահանգների դեմ, եթե նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական ավտոմեքենաների եւ պահեստամասերի ներմուծման մաքսատուրքեր սահմանի։ Այս մասին հայտարարել է առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը՝ նշելով, որ ԵՄ-ն ստիպված կլինի ավելի շատ «հավասարակշռման միջոցներ» ձեռնարկել, եթե Թրամփը առեւտրային լարվածություն հարուցի, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով, ԵՄ-ում նախապատրաստում են «հավասարակշռման միջոցների ցուցակ», որի մասին արդեն հաղորդել են ամերիկյան գործընկերներին։
Նշենք, որ հաջորդ շաբաթ Մալմստրոմը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կհանդիպեն Թրամփի հետ։