Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բուժ. ամբուլատորիայի տնօրեն Արսեն Ղուկասյանը կասկածվում է յուրացում կատարելու մեջ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ քննությամբ պարզվել է, որ պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում գտնվող «ԳԱԶել» մեքենայով շտապօգնության կանչեր իրականացնելու համար 2015-2018 թվականների ընթացքում Ղուկասյանը ստացել է մեկ միլիոն դրամից ավելի գումարի բենզին, սակայն վառելիքն ըստ նպատակի չի օգտագործվել: Բենզինը յուրացվել է տնօրենի կողմից:

Պարզվել է նաև, որ այդ նույն ժամանակահատվածում ամբուլատորիայում որպես վարորդ գրանցված անձինք փաստացի չեն հաճախել աշխատանքի, բայց աշխատավարձ ստացել են, որի արդյունքում էլ պետությանը պատճառվել է խոշոր չափի՝ մոտ երկու միլիոն 760 հազար դրամի վնաս:

Նախապատրաստվում են նյութեր: