Տեխասի բնակչուհին բանտ է ընկել այն բանի համար, որ լողափին խեցիներ է հավաքել։ BBC-ն հայտնում է, որ 30-ամյա Դիանա Ֆիսկալ Գոնսալեսին ձերբակալել են Քի Ուեսթի լողափին, երբ նա երեխաների հետ խեցիներ է հավաքել, որում ողջ փափկամորթներ են եղել։

Արդյունքում նա ստիպված է եղել բանտում անցկացնել 15 օր եւ 500 դոլար տուգանք վճարել։ Կինը խոստովանել է մեղքը՝ հայտարարելով, որ չի իմացել, որ խեցիներ հավաքելն արգելված է։