ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը եւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ինչպես նաեւ վարչապետի դուստրերը՝ Շուշան ու Արփի Փաշինյանները այսօր՝ հուլիսի 19-ին մասնակցել են «Զանգակ» գրատան բացմանը։ Նրանք շրջել են գրատանը, ծանոթացել այնտեղ առկա գրականությանը։

Փաշինյանը, հարցին, թե հայ հեղինակներից ում է կարդում, նշել է, որ հերթով բոլորին կարդում է։ «2016 թվականը ինձ համար հայտարարել էի ժամանակակից հայ գրողների գործերի ընթերցանության տարի, ցավոք չշարունակեցի, բայց ահագին բան հասցրեցի կարդալ»,-նշեց վարչապետը։

Նա հայտնեց, որ թավշյա հեղափոխության ժամանակ չի հասցրել գիրք կարդալ, ուսապարկում էլ գիրք չի եղել։

Հարցին, հիմա ինչ գիրք է կարդում, Փաշինյանը կատակեց․ «Հիմա կառավարության որոշման նախագծեր եմ կարդում»։