iPhone-ը մարդկանց ավելի գրավիչ է դարձնում հակառակ սեռի համար։ Decluttr ընկերության հետազոտության համաձայն՝ միայնակների 70 տոկոսը նախընտրել է լինել iPhone ունեցող անձանց կողակից։ Հարցմանը մասնակցել է 1502 տղամարդ եւ կին։ Ամեն հինգ հոգուց 2-րդը հայտարարել է, որ հեռախոսը, որից օգտվում է անձը, կարող է ազդել առաջին տպավորության վրա, գրում է Independent-ը։

Պարզվել է, որ iPhone-ի օգտատերերը ավելի գրավիչ են համարվում, քան Android-ի օգտատերերը։ Ըստ հետազոտության՝ iPhone-ի օգտատերերի միայն 65 տոկոսն է բաց առաջին հանդիպման գնալ նրանց հետ, որոնք Android են օգտագործում։