Renault ընկերությունը ներկայացրել է  նոր սերնդի Megane RS «լիցքավորվող» հեչբեքի Trophy տարբերակը։ Մոդելի ստանդարտ հագեցվածությունը Cup տեսակի շասին է ավելի կոշտ կախոցով եւ մեխանիկ արգելափակման դիֆերենցիալով, հայտնում է Motor-ը։

Renault Megane RS Trophy-ն կունենա 1,8 լիտր տուրբոշարժիչ՝ 300 ձիաուժ հզորությամբ։

0-ից 100 հեչբեքը անցել է 5,7 վայրկայնում, որը 0,1 վայրկյանով ավելի արագ է բազային Megane RS-ի համեմատ։ Առավելագույն արագությունը կազմում է ժամում 260 կիլոմետր։