«Պրոֆ Ալ» ընկերությունը բացեց իր նոր` Prof Al Home խանութ-ցուցասրահը, որը տեղակայված է Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցում: Ցուցասրահի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 19-ին, որտեղ ներկայացված է ընկերության ողջ ապրանքատեսականին՝ նախատեսված բնակարանների, կոմերցիոն տարածների ներքին եւ արտաքին հարդարման ու կահավորման համար:

«Բացելով նմանատիպ ձեւաչափի showroom, մենք որդեգրեցինք սպասարկման նոր ոճ հայաստանյան շուկայում. սրահը միտված է դառնալ հարթակ ճարտարապետների, դիզայներների եւ վերջնական սպառողների համատեղ ստեղծագործական աշխատանքի համար եւ իր ձեւաչափով թերեւս միակն է Հայաստանում: Մենք հրավիրում ենք հաճախորդներին այստեղ պրոյեկտներ քննարկել մեր մասնագետների հետ եւ ստանալ որակյալ խորհրդատվություն անվճար հիմունքներով՝ անկախ նրանից պատվեր լինելու է, թէ ոչ», - լրագրողների հետ զրույցում նշեց «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն էդգար Ավետիսյանը:

Նրա խոսքով, ընկերության նորաբաց խանութ- ցուցասրահը հնարավորություն է տալիս հաճախորդներին տեղում, ծանոթանալ ներկայացված ապրանքատեսականուն եւ տեղում պատվիրել ընտրած կահույքը, դռները, պատուհաններ, շինանյութ եւ այլն, ինչը շատ ավելի հարմարավետ է, քան արտադրամաս այցելելը:

«Առաջին հարկում տեսնում ենք ինտերիերին վերաբերող ապրանքատեսականի, երկորդ հարկում` էքստերիերին: Ունենք նաեւ փոքր խանութ, որը մասնագիտացած է էլեկտրամոնտաժային պարագաների ուղղությամբ: Ներկայացված են սեփական արտադրության ալյումինե դռները, պատուհանները, ալյումինե, ապակյա եւ մետաղյա կոնստրուկցիաները, խոհանոցային եւ ննջասենյակի կահույքը, ինչպես նաեւ արտերկրից ներմուծված փափուկ կահույք, ծաղկամաններ»,- ասաց ընկերության փոխտնօրենը:

Նա նշեց, որ «Պրոֆ Ալ»  ընկերությունը միշտ հայտնի է եղել որպես Հայաստանում պատուհաններ եւ դռներ արտադրող առաջատար ընկերություն, սակայն ընկերության արտադրած կահույքը նույնպես ամենաորակյալներից է հայկական շուկայում: Հումքը սեփական արտադրանքի համար ընկերությունը ներմուծում է արտերկրից, հիմնականում Եվրոպայից: Ընկերությունը նաեւ արտադրում է ավտոտնակի դարպասներ, հատակածածկեր, մասնագիտացած է առաստաղների, տանիքների, մանսարդային պատուհանների ձեւավորմամբ, ներմուծում է տարատեսակ էլեկրամոնտաժային պարագաներ: Վերջին տարիներին «Պրոֆ Ալ» ընկերությունը զարգացրել է նոր բիզնես ուղղություն` լանդշաֆտային դիզայն եւ ճարտարապետություն:

«Մեր ընկերությունը միակն  է ոլորտում, որ իր արտադրանքն արտահանում է Ռուսաստան, Սաուդյան Արաբիա,Վրաստան:  Մեր արտադրանքի շնորհիվ, հայկական ապրանքները Սաուդյան Արաբիայում հայտնի են որպես եվրոպականին համարժեք արտադրանք»,- ընդգծեց էդգար Ավետիսյանը:

Նրա խոսքով, «Պրոֆ Ալ» ընկերությունում աշխատում են քաղաքի լավագույն դիզայներներն ու ինժեներները, ովքեր կարող են ստեղծել ցանկացած ոճի դիզայներական լուծումներ` թե մոդեռն, թե դասական` կախված հաճախորդների ցանկություններից: Ընդունվում են նաեւ անհատական պատվերներ:

«Այս ամենը ինչ տեսնում եք՝ Prof Al Architecture խմբի ստեղծագործական մտքի թռիչքն է: Մեր խորհրդատուները եւ ճարտարապետները լիովին տեղեկացված են ներկայացված տեսականուց եւ սիրով կօգնեն հաճախորդներին կատարել ճիշտ ընտրություն եւ ճաշակով ձեւավորել ու կահավորել իրենց բնակարանները կամ գրասենյակները»,- նշեց փոխտնօրենը:

Ինչ վերաբերում է ներկայացված տեսականու գնին, էդգար Ավետիսյանը նշեց, որ դրանք համարժեք են շուկայական գներին, սակայն որակի առումով, ընկերության ներկայացրած տեսականին ունի ակնհայտ առավելություններ:

«Պրոֆ Ալ» ընկերությունը հայաստանյան շուկայում գործում է 16 տարի`

զբաղվելով բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությումբ եւ ոճավորումով, ալյումինե եւ մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արեւապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ եւ արտադրությամբ: Ունի տասից ավելի արտադրամասեր:

«Պրոֆ Ալ» ընկերությունը համագործակցում է եվրոպական մոտ հիսուն հայտնի ընկերությունների հետ` հանդիսանալով դրանց մեծ մասի պաշտոնական կամ բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: