Ես ի պաշտոնե գիտեմ ճշմարտություններ ու վստահ չեմ, որ եթե հանրություն այդ ճշմարտությունն իմանա, ինքը կասի՝ կառավարության, ինչ լավ է, որ ինձ ասացիր ճշմարտությունը, թե՞ կասի՝ էս ճշմարտությունն ինձ պետք չէր, ինչի՞ ինձ ցույց տվեցիք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ճշմարտությունը մինչեւ ո՞ր կետն ենք բացելու, որ հասարակությունը չասի՝ էս ինչ արեցիք: Ես հակված եմ նրան, որ ճշմարտությունը մինչեւ վերջին կետը պետք է բացվի, բայց ես վստահ չեմ, որ դա վտանգներ չի բերի: Պատկերացնո՞ւմ եք, եթե մենք ինչքան մարդկանց շահերի հետ առնչություն ունենք, էդ մարդիկ ինչքան փող, ֆեյք ու լծակներ ունեն: բայց այդ մարդիկ թող չմտածեն, թե կկանգնեցնեն ինձ»,-ասաց նա:

Փաշինյանը դիմեց լրագրողներին ու ֆեյսբուքյան օգտարերերին, որոնք ասում են՝ այ, էս մի հարցը չի քննվում, ուրեմն ոչ մի բան չի փոխվել երկրում, ոնց եկել է այդպես էլ կգնա. «Այդ ամենի ծավալն այնքան մեջ է, որ քննչական մարմիններն ուժասպառ են լինում: Չկա տենց բան, որ չի քննվելու: Քաղաքական նպատակահարմարության առումով երեւի պետք է չասեմ, բայց իրենք գիտեն, որ իրենց հետեւից գնալու են, տարբերակ չկա: Տարբերակ չկա, որ որեւէ մեկը պլստա: Հիմա նրանք հո չե՞ն նստելու սպասեն, սկսելու են խոսել: Բայց մեկ է՝ չեն պլաստալու»: