Հայ-ռուսական հարաբերությունների հակառակորդները կարող են օգտվել Հայաստանում իշխանափոխության անավարտ վիճակից: Նման տեսակետ հուլիսի 20-ին Երեւանում անցկացվող «Հայաստանն ու Ռուսաստանը. Իիրականություն, խնդիրներ եւ հնարավորություններ» թեմայով համաժողովի ընթացքում հայտնեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Նրա խոսքով՝ Հայաստանում իշխանափոխության գործընթացը դեռ չի ավարտվել: «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվել, կառավարությունը ժամանակավոր է, Երեւանի նոր քաղաքապետ չի ընտրվում: Նման պայմաններում հայ-ռուսական հարաբերություններից հակառակորդները կարող են օգտվել իրավիճակից, ինչը չի կարող  չանհանգստացնել Ռուսաստանին»,- ասաց Մարկեդոնովը:

Քաղաքագետը նաեւ նշեց, որ Հայաստանում Ռուսաստանին որպես «անվտանգության պրովայդեր» են ընկալում, մինչդեռ կան բազմաթիվ այլ անկյուններ, որոնք զբաղված չեն: Այս կապակցությամբ նա գտնում է, որ ռուսական կողմը պետք է զբաղվի այլ ոլորտներով: «Նախընտրելի կլինի, եթե Ռուսաստանը ընկալվի նաեւ որպես մշակույթի, գիտության, բարձր տեխնոլոգիաների «պրովայդեր»: Եվ փաստ չէ, որ եթե դա չանենք մենք, ապա դա չի անի այլ որեւէ մեկը՝ բացառապես ալտրուիստական մղումներից դրդված»,- եզրակացրեց փորձագետը:

Իշխանությունն ինչ պետք է աներ, արել է. ներողություն են խնդրել. ԱԱԾ տնօրենը՝ Փանիկի միջադեպի մասին