Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 16-ին ժամը 00.30-ին Սարի Թաղի 2-րդ շարքի թիվ 23 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ Ռաֆիկ Հ.-ն դանակով հարվածել է 2 քաղաքացու պատճառելով մարմնական վնասվածքներ:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 19-ին ժ.19.40-ին Ռաֆիկ Հ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն եւ տվել բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: