Թրամփը հայտարարել է չինական ապրանքների ներմուծման համար 500 միլիարդ դոլարի մաքսատուրքեր սահամանելու պատրաստակամության մասին: «Մենք հսկայական գումար ունենք», - ասել է Թրամփը՝ CNBC-ի եթերում պատասխանելով Չինաստանի հետ առեւտրային անհավասարակշռության մասին հարցին: «Ես պատրաստ եմ գնալ մինչեւ 500»:

ԱՄՆ-ում Չինաստանից ապրանքների ներմուծման ծավալը անցյալ տարի կազմել է 505 մլրդ է կազմել, ինչը 376 միլիարդ դոլարի առեւտրային դեֆիցիտ էր առաջացրել, վկայում են ԱՄՆ կառավարության տվյալները:

Նշենք, որ ԱՄՆ-ն արդեն 50 միլիարդ դոլարի մաքսատուրքեր է սահմանել չինական ապրանքների ներմուծման համար, ապա՝ 100 միլիարդ դոլարի: Պեկինն արձագանքել է՝ մաքսատուրքեր սահմանելով ամերիկյան ապրանքների համար: