Հուլիսի 19-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 1987թ. ծնված Ա. Հ-ն ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն է դիմել այն մասին, որ նախկին ամուսին նույն քաղաքի բնակիչ 1984թ. ծնված Դ. Ս-ն, 2017թ. սեպտեմբերից չարամտորեն խուսափում է իրենց անչափահաս երեխային՝ 2012թ. ծնված Մ. Ս-ին ապրուստի միջոցներ վճարելուց:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ոստիկանությունից: