Միջոցներ են ձեռնարկվում ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների բացասական ազդեցության կանխարգելման համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի պատվիրակության այցից հետո, որի ընթացքում քննարկվել են Իրանի դեմ պատժամիջոցները:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանը Թուրքիայի կարեւոր հարեւանն է, եւ Անկարան կշարունակի հետեւել ԱՄՆ-ի պատժամիջոցներին այս համատեքստում:

Մայիսին ԱՄՆ-նդ դուրս էր եկել իրանական միջուկային համաձայնագրից եւ հայտարարել էր Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նոր, ավելի խիստ պատժամիջոցների վերսկսման մասին: Վաշինգտոնը նաեւ խնդրել է իր դաշնակիցներին մինչեւ նոյեմբեր կրճատել իրանական նավթի ներկրումը: