ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կտեղեկացնեն նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովի եւ Սեուլի ու Փհենյանի միջեւ բանակցությունների մասին, փոխանցում է AP-ն:

Հարավային Կորեայի գլխավոր դիվանագետ Կան Կյուն-գոն մինչեւ նախքան նիստը հայտնել է, որ հյուսիսկորեացիները բազմիցս հայտարարել են լիարժեք ապամիջուկայնացմանն իրենց վճռական կողմնակցության մասին, այդ թվում նաեւ՝ Սինգապուրի գագաթնաժողովին: «Մենք կաջակցենք նրանց այդ պարտավորության իրականացման համար»:

Նիդեռլանդների դեսպան Կարել Վան Օստերոմը, որը գլխավորում է Անվտանգության խորհրդի՝ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներին հետեւելու կոմիտեն, ասել է, որ ողջունում է այդ հանդիպումը: «Շատ կարեւոր է, որպեսզի Անվտանգության խորհուրդը սերտորեն կապված մնա Կորեական թերակղզում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ»,- ասել է նա: