Ամերիկյան վեց սենատորները օրինագիծ են ներկայացրել, որով նպատակ ունեն Թուրքիայում միջազգային ֆինանսական կառույցների կողմից վարկերի տրամադրումը սահմանափակել «մինչեւ Թուրքիայի կառավարությունը վերջ դնի ԱՄՆ քաղաքացիներին անարդար կերպով կալանավորմանը», փոխանցում է Reuters-ը։

Այս քայլը հետեւել է թուրքական դատարանի որոշմանը կալանքի տակ թողնել ամերիկյան պաստոր Էնդրյու Բրանսոնին, որին Անկարայի իշխանությունները մեղադրում են ահաբեկչության եւ լրտեսության մեջ։

Օրինագիծը, որ ստացել է «Թուրքիայի միջազգային ֆինանսական ինստիտուտների մասին օրենք» անվանումը, ենթադրում է Համաշխարհային բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ամերիկյան տնօրեններին դիմակայել Թուրքիային ապագայում վարկերի տրամադրմանը՝ բացառությամբ հումաիտար նպատակների։