ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս ունի, որ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կկայանա Վաշինգթոնում այս տարվա աշնանը։

«Ուրախ եմ, որ երկու կարեւորագույն երկրների ղեկավարները շարունակում են հանդիպել»,-հայտարարել է նա։

Պետքարտուղարի խոսքով, ԱՄՆ ժողովրդի համար չափազանց կարեւոր է, որ Թրամփն ու Պուտինը շարունակեն երկխոսությունը բարդ հարցերի լուծման համար։