ՄԱԿ Անվտանգության խորհուրդը միասնական է Հյուսիսային Կորեայի վերջնական, ստուգելի եւ անշրջելի ապամիջուկայնացման հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով, Փհենյանի դեմ տնտեսական պատժամիջոցների լիարժեք կատարումը միջուկային զենքի վերացման բանալին է:

Անվտանգության խորհրդի անդամները միասնական են Հյուսիսային Կորեայի վերջնական, ստուգելի եւ անշրջելի ապամիջուկայնացման անհրաժեշտության հարցում, որի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Այս նպատակին հասնելու համար շատ կարեւոր է պատժամիջոցների խիստ կիրառումը»,-նշել է նա։