ՆԱՍԱ-ն հայտարարել է աստղագետ Երվանդ Թերզյանին իր բարձրագույն պարգեւին արժանացնելու մասին նշանակալի պետական ծառայության համար։ Պարգեւի հանձնման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին, Հյուսթոնի NASA Johnson Space տիեզերակայանում։

«Երվանդ Թերզյանն իր կյանքը նվիրաբերել է կրթությանը, հանրային ծառայությանն ու գիտական հետազոտություններին: Նա իր խանդավառությունն ուղղել է տիեզերքն ուսումնասիրելուն ու կրթությանը։ Երվան Թերզյանն անջնջելի հետք է թողել երիտասարդ ուղեղներին ոգեշնչելու ու կրթելու հարցում։ Այս ձեռքբերումները եւ աչքի ընկնող նրա մարդկային որակները ապացուցում են, որ Թերզյանը արժանի է այս պետական պարգեւին»։

Թերզյանն աշխատել է ՆԱՍԱ-ի ութ հանձնաժողովներում, դրանց թվում է՝ Հաբլ տիեզերական հեռադիտակի դրամաշնորհառուների կոմիտեն, «ՆԱՍԱ-ի բազմազանությունը բնական կրթության ոլորտում»-ը եւ Ռեակտիվ շարժման ռադիոտիեզերական լաբորատորիան։

Նա 20 տարի ղեկավարել ՆԱՍԱ-ի՝ Նյու Յորքի տիեզերական դրամաշնորհների կոնսորցիումը, որի կազմում են 19 համալսարան եւ գիտական կենտրոններ: 2012 թ. ՆԱՍԱ-ի Տիեզերական դրամաշնորհային 52 նահանգների ղեկավարները Թերզյանին ընտրեցին կոնսորցիումի նախագահ:

«Space Grant շատ հաջողված էր Նյու Յորք նահանգի ամենապայծառ ուսանողների համար տիեզերական ծրագրերի իրականացման հարցում, որ նրանց հնարավորություն տա զարգացնել իրենց գիտելիքները տիեզերքի մասին։ Հենց դա է ԱՄՆ-ին առաջնորդի կարգավիճակում պահում»,-ասել է Թերզյանը։