Տեխաս նահանգի Կորպուս Քրիստի քաղաքի բնակչուհին քաղաքային խորհրդի նիստին ներկայացել է ուտիճի զգեստավորմամբ, հայտնում է USA.one-ը։

Պատրիցիա Պոլաստրին Texas A&M Universitу-Kingsville համալսարանի պրոֆեսոր է։ Իսկ այդպիսի էքստրավագանտ տեսքով նա փորձել է ուշադրություն հրավրել ուտիճների եւ կրծողների քանակի աճի վրա քաղաքի գլխավոր փողոցներում այն բանից հետո, երբ այնտեղ նոր բուսալանություն են տնկել։

Պատրիցիան նաեւ իր հետ բերել է սպանված ուտիճներ, որ քաղաքային իշխանությունները իրենց աչքով համոզվեին մասշտաբային խնդրում։