Հետազոտողների միջազգային խումբը արհեստական ինտելեկտին սովորեցրել է թռչունների տեսակները ճանաչել ձայնով, հայտնում է HighTech-ը։

Որպեսզի պարզեն՝ այժմ հետազոտվող տարածքում թռչունների քանի տեսակ է ապրում, գիտնականները ձայնագրել են նրանց կողմից արձակվող ձայները։

Հետազոտողները կտրել են 10 րոպե տեւողությամբ ձայնագրություններ, ապա արհեստական ինտելեկտին առաջարկել են որոշել՝ կա արդյոք ձայնագրությունում թռչունների դայլայլ եւ փետրավորների որ տեսակին է այն պատկանում։

Արդյունքում գիտնականներին հաջողվել է ստեղծել նեյրոցանց, որը կարող է թռչունի ձայնը աղմուկից տարբերել 89 տոկոս ճշգրտությամբ։